Участник:Жамгарян Нона Татуловна

Материал c сайта НП «Викимедиа РУ»
Перейти к навигации Перейти к поиску

Ալեքսանդր Իսահակեվիչ Սոլժենիցին (Алекса́ндр Иса́евич (Исаакиевич) Солжени́цын) << Մատրյոնայի բակը >> (Матренин двор) Ռուսաստանը հարուստ է ոչ միայն անսահման տարածքներով,բերրի հողերով,պտղատու այգիներով,այլ նաև անկրկնելի մարդկանցով,քարոզիչներով,օժտված մաքուր,աստվածային էներգիայով: Քարոզիչները զոհում են բազմաթիվ կյանքի բարիքներ,հանուն հոգու մաքրության,ուրախությամբ օգնում են շրջապատողներին,արժանիորեն հաղթահարել բոլոր դժվարությունները,հոգեպես մաքրվել,և հաղթող դուրս գալ ինքն իր հետ պայքարում: Մատրյոնայի բակը-պատմվածք է դաժան մարդկային ճակատագրի,սովետական կարգերի,հասարակ մարդկանց կյանքի,սոցիալիստական պետության կյանքի մասին:Այս պատմվածքը,ինչպես նշում է հեղինակը,ամբողջությամբ ինքնակենսագրական է և հավաստի,պատմողի հայրանունը-Իգնատի-համահունչ է Սոլժենիցինի հայրանունին: Գործողությունը տեղի է ունենում 1956 թվականին,Ստալինի մահվանից երեք տարի անց:Մարդիկ դեռ չգիտեին,ինչպես ապրեն ,,փոշոտ վառվող անապատից,,անհամար ճամբարներից նրանք ընկնում են ,,ուղղակի Ռուսաստան,, որպեսզի հավերժ մնան միջին գծի վրա: Դեռ մեկ տարի,ազատազրկումից վերադառնալուց հետո մարդը չէր կարողանում աշխատանքի տեղավորվել,անգամ կադրերի բաժնում գրանցվելու դեպքում: Այդ տարի,փոփոխություններից հետո,պատմողը վերադառնում է նոր անծայրածիր աշխարհ,այնտեղից,որտեղից դեռ ոչ այդքան շուտ,շատ քչերն էին վերադառնում:Նա տեղավորվել էր աշխատանքի որպես ուսուցիչ ,,որտեղ հարգի էր ապրել և մահանալ,, Վիսոկիյ Պոլեյում:Գիշերը միայն հանդարտ խշշոց էր լսվում կտուրներին դիպչող,իսկ ցերեկը չէր լսվում ռադիոյի ձայնը, շուրջը մեռյալ լռություն էր տիրում: Բայց մարդը ամեն օր նախաճաշի և ճաշի կարիք է ունենում,իսկ Վիսոկիյ Պոլեյում հաց չէին թխում,ոչ մի սնունդ չէին վաճառում:Բարեխիղճ կադրերի բաժնի աշխատողները պատմվածքի հերոսին ուղարկում են Տորֆոպրոդուկտ: Այսքանով հերոսի տառապանքները չեն վերջանում,ճակատագրի բերումով նա կանգ է առնում հարևան գյուղում,ոչինչ չասող`Տալնովո անվանումով: Տանը,որտեղ կանգ է առնում հերոսը,կառուցված մեծ ընտանիքի համար,այժմ ապրում էր վաթսունամյա միայնակ կին:Կլոր,անխոս և գունատ դեմքով տանտիրուհուն անվանում էին Մատրյոնա: Նրա մասին մենք ավելի շատ տեղեկություն ենք ստանում,քան հերոսի:Այս գյուղական անունով կինը շատ էր աշխատում,չնայած հիվանդությանը,ընդ որում անվճար:Թոշակ նա չէր ստանում: Մատրյոնայի տանը ապրում էին խղճահարությունից իր տուն տարած կատուն,մկներ և միջատներ: Սակայն մկները խրճիթում բազմանում էին ոչ թե այն պատճառով , որ կաղ կատուն նրանց չէր բռնում,հակառակը`նա կայծակի նման նրանց հետևից վազում էր,ատամներով բռնում և հանում էր,այլ որ երբեմն մկներն անհասանելի էին դառնում այն պատճառով` որ տան ներսում կանաչ պաստառները հինգ շերտ էին փակցրել,մկներն էլ այս շերտերի տակ իրենց համար անցքեր էին սարքել և հեշտությամբ էին այնտեղ ապրում: Սոլժենիցինը նկարագրում է գյուղական կյանքը փոքր-ինչ հեգնանքով:Մատրյոնա Վասիլեվնան չէր ափսոսում իր խրճիթը ոչ մկներին,որ միջատներին:Մկների խշշոցը անդադար էր,օվկիանոսի խշշոցի նման միջատների խշշոցը,թերևս ոչ մի չարիք և կեղծիք չէր պարունակում:Այդ ձայները նրանց կյանքն էին: Մատրյոնան տարբերվում էր աշխատասիրությամբ,արթնանում էր առավոտյան չորսին կամ հինգին,անձայն վառում էր ռուսական վառարանը,գնում էր կթում այծին: Մատրյոնան ոչ ոքի չէր մերժում օգանության հասնելու,բոլորին ձեռք էր մեկնում,ոչ մի հողամաս չէր մշակվում առանց Մատրյոնայի օգնության,նա սիրով էր դա անում,միշտ պատրաստ էր կիսել իր վերջին ունեցածը:Նրա երեխաները մահացել էն դեռ նորածին ժամանակ,իսկ ամուսինը պատերազմի ժամանակ անհայտ կորել էր:Մատրյոնային ամուսնու համար երկար ժամանակ թոշակ չէին ձևակերպում: Այս կինը միևնույն է մնում է կարեկցող,կենսուրախ և անկեղծ:Մատրյոնան Սոլժենիցինի համար ռուսական գյուղացու իդեալի մարմնավորումն էր:Նրա կերպարը սրբացվում է,նրա տունը համեմատելի է աստվածաշնչյան Նոյի տապանի հետ,որտեղ նա փրկվում է ջրհեղեղից,որպեսզի շարունակվի մարդկային ցեղը:

Կարծես Մատրյոնայի կյանքը պետք է վերջանա երջանիկ մահով, սակայն հերոսուհին դաժան ձևով է մահանում:

Նրա հանգուցյալ ամուսնու եղբայրը,պերճախոս մի ծերուկ`ստիպում է Մատրյոնային իրեն տալ իր ունեցվածքը:Մատրյանան մեղքի զգացումից ելնելով տալիս է`հաշվի առնելով այն,որ առաջին համաշխարհայինից առաջ,Մատրյոնան դառնում է Ֆադեյի հարսնացուն,սակայն վստահ լինելով որ նա մահացել է մարտում, Մատրյոնան ամուսնանում է վերջինիս եղբոր հետ:Ունեցվածքի և կատվի կորուստը դառնում է ճակատագրական Մատրյոնայի տան և իր վախճանի համար:Միգուցե նա կանխազգում էր ինչ-որ բան,վախենում էր հրդեհից,կայծակից,իսկ ամենաշատը չգիտես ինչու գնացքից: Նա ընկնում է գնացքի տակ: Հերոսուհու մահը խորհրդանշում է դաժանությունը և անհեթեթությունը աշխարհի,որում նա ապրում էր:Սկզբնական տարբերակում պատմվածքը անվանվել է <<Գյուղը չի մնա առանց քարոզչի>> ,,Не стоит село без праведника,,-ռուսական ասացվածքի համահունչ: Անգամ Մատրյոնայի մահից հետո հարևանները այնքան էլ չէին մտածում, երբ գալիս էին նրա տուն ձևական լաց էին լինում,կարծես թատրոնում լինեին:Բարեկամների լացը նույնպես ինքնատիպ քաղաքականություն էր,նրանք կարծում էին, ու Մատրյոնայի մահվան մեջ ոչ ոք մեղավոր չի,իսկ խրճիթի մասին դեռ կխոսեն… <<Մատրյոնայի բակը>> պատմվածքը անհնար է ընթերցել առանց արցունքների:Սա թախծոտ պատմություն է հասարակ գյուղացու մասին: